1821 դիտում
19:45 25-04-2014
Արթուր Բաղդասարյանը չի բացառում արտահերթ խորհրդարանական ընտրությունները
ՕԵԿ-ը հիմնականում 5 քաղաքական դրդապատճառների պատճառով կոալիցիայի մաս չկազմեց: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ԱԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Առաջինը, ըստ նրա նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն էր սահմանադրական բարեփոխումների շուրջ, որով հայտարարեց , թե չի հավակնում զբաղեցնել նախագահի եւ վարչապետի պաշտոնները եւ քաղաքական գերակայություն է հռչակում ՀՀԿ-ի հետագա որոշիչ դերակատարման ապահովումը գալիք ընտրություններում:
2-րդն ըստ նրա Սահմանադրական բսրեփոխումների փաստն է: Ավելին` կարծում է, որ Հայաստանում դրա անհրաժեշտությունը չկա:
3-րդը Սահմանադրական դատարանի հայտնի որոշումը` պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչելու մասին:
4-րդը Կառավարության հրաժարականը եւ 5-րդը նոր վարչապետի նշանակումը:
Նրա խոսքով, այս հինգ կետերը նոր իրողություն բերեցին քաղաքական դաշտում:
Հարցին, թե համագործակցելո՞ւ են արդյոք քառյակի հետ ասաց, որ չեն հավակնում, որեւէ մեկի տեղը զբաղեցնել, քանի որ ունենալու են իրենց ուրույն տեղը, բայց պատրաստ են համագործակցության այդ թվում քառյակի:Ավելին ընդգծեց, որ լինելու են ներքաղաքական դաշտի ամենաակտիվ քաղաքական ուժը: Անդրադառնալով վարչապետի նշանակամանը ասաց, որ փոփոխությունը պետք էր, իսկ Հովիկ Աբրահամյանի գործունեությանը նշեց, որ գնահատական կտան սահմանված 100 օրյա ժամկետից հետո: Լրագրողների հարցին, թե հավանական համարում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ են սպասվում ասաց, որ չի բացառում, բայց ցանկություն հայտնեց, որ մեր երկրում զարգացումները ընթանային հավուր պատշաճի:
Նմանատիպ նյութեր
1903 դիտում
16:37 05-11-2022
Արթուր Վանեցյանը ոչ բացառում է, ոչ էլ չի բացառում մասնակցությունը Երևանի քաղաքապետի ընտրություններին
3068 դիտում
11:08 29-01-2015
Իվանիշվիլին չի բացառում Վրաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը
Այս բաժնից
712 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)
1405 դիտում
11:56 24-01-2025
Արման Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն, կա 7 ձերբակալված. ՔԿ