211652_close_icon
views-count1321 դիտում article-date 16:20 16-12-2023

Հայտնի է Քուվեյթի նոր էմիրի անունը

Քուվեյթի կառավարությունը նոր էմիր է հռչակել 83-ամյա թագաժառանգ Միշաալ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահին՝ նրա ավագ եղբոր՝ Նաուաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահի մահից հետո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Քուվեյթի պետական հեռուստատեսությունը:

«Նախարարների խորհուրդը թագաժառանգ արքայազն Միշաալ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահին էմիր է հռչակել»,-ասված է ուղերձում, որն ընթերցվել է հեռուստատեսությամբ։

Ավելի վաղ Էմիրի գրասենյակային գործերի նախարար Մուհամեդ Աբդուլլահ ալ-Մուբարաք ալ-Սաբահը հայտնել էր, որ 86 տարեկան հասակում մահացել է էմիր Նաուաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահը, ով գահին էր 2020 թվականի սեպտեմբերից։

Նմանատիպ նյութեր