211652_close_icon

Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպանը հանդիպել է Բայրամովի հետ

views-count1381 դիտում article-date 12:43 16-12-2023
Բաքվում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մարկ Լիբբին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին է հանձնել իր հավատարմագրերի պատճենը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը, տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները:

Ադրբեջանի ԱԳՆ տվյալով՝ կարևորվել է երկկողմ հարաբերությունների զարգացումը «փոխադարձ շահերի շրջանակում»։

Բայրամովը նշել է, թե Ադրբեջանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ:

Նմանատիպ նյութեր