211652_close_icon

Իրանի ԱԳ նախարարը Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևի և Ջեյհուն Բայրամովի հետ

views-count1968 դիտում article-date 14:19 25-01-2021
Տարածաշրջանային այցի շրջանակում Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ժամանել է Բաքու: Այս մասին հայտնում են Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները: Իրանի ԱԳ նախարարը նախ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, այնուհետև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հանդիպումներից մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հունվարի 27-ին կայցելի Երևան: Զարիֆը նաև կլինի Թբիլիսիյում և Մոսկվայում: Ավելի վաղ, Զարիֆը հայտնել էր, որ մտադիր է այցելել այն երկրները, որոնք կօգնեն ղարաբաղյան ճգնաժամից դուրս գալ և տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատել:

Նմանատիպ նյութեր