211652_close_icon

ՄԻՊ գրասենյակում կազմակերպվել է Պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված հանդիպում-քննարկում

views-count1324 դիտում article-date 20:59 15-12-2023
Դեկտեմբերի 11-14-ը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի երևանյան գրասենյակի հետ համատեղ իրականացրել է Պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված հանդիպում-քննարկում։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ 

Հանդիպման նպատակն էր վերանայել Կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից իրականացվող քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկման այցերի ստուգաթերթի՝ մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխանությունը, մշակել նոր հարցաշար, քննարկել աշխատակիցների համար նախատեսվելիք ձեռնարկի կառուցվածքի և բովանդակության հիմնական ուղղությունները։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել երկու հաստատությունների միջև ստեղծված ամուր համագործակցության մակարդակը: Այս համատեքստում նա կարևորել է աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի հետ համատեղ միջոցառումների անցկացումը։

Քննարկման ժամանակ վեր են հանվել նաև մշտադիտարկման այցերի ընթացքում հաճախ հանդիպող խնդիրները, մշակվել է դրանց վերհանման գործիքակազմը՝ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացումը կրում է շարունակական բնույթ:

Նմանատիպ նյութեր