211652_close_icon
views-count1507 դիտում article-date 17:59 10-12-2023

Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտին-Նեթանյահու հեռախոսազրույցից

Հեռախոսազրույցի ընթացքում ուշադրության կենտրոնում է եղել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում տիրող իրավիճակը, մասնավորապես՝ Գազայի հատվածում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը։ Այս մասին փոխանցում է Tert.am-ը։

Վլադիմիր Պուտինը հաստատել է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով չընդունելու և դատապարտելու իր սկզբունքային դիրքորոշումը։

Միևնույն ժամանակ, չափազանց կարևոր է, որ ահաբեկչական սպառնալիքներին հակազդելը խաղաղ բնակչության համար նման սարսափելի հետևանքների չհանգեցնի»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ռուսական կողմը պատրաստ է ցուցաբերել հնարավոր բոլոր օգնությունները՝ մեղմելու խաղաղ բնակիչների տառապանքը և թուլացնելու հակամարտությունը։

Բացի այդ, կողմերը փոխադարձ հետաքրքրություն են արտահայտել շարունակելու փոխգործակցությունը Ռուսաստանի քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների տարհանման, ինչպես նաև Գազայում պահվող իսրայելցիների ազատ արձակման հարցերի շուրջ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։

Նմանատիպ նյութեր