211652_close_icon
views-count751 դիտում article-date 11:03 10-12-2023

Վայոց ձորի Արփի բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արփի բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն և «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» թեմայով դասընթաց, որոնց ընթացքում գործարկվելու են համայնքի էլեկտրական շչակները:

Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

Նմանատիպ նյութեր