211652_close_icon
views-count25447 դիտում article-date 09:18 10-12-2023

Գեներալը երկրի ու ժողովրդի նվիրյալ զավակն էր: Նա այդպիսին էր թե՛ կյանքում, թե՛ աշխատանքային գործունեության ողջ ընթացքում, թե՛ մարդկային պարզ հարաբերություններում․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեք տարի առաջ, չարաբաստիկ հենց այս օրը, կյանքից հեռացավ Գեներալ-Մայոր Արթուր Բաղդասարյանը:

Գեներալը երկրի ու ժողովրդի նվիրյալ զավակն էր: Նա այդպիսին էր թե՛ կյանքում, թե՛ աշխատանքային գործունեության ողջ ընթացքում, թե՛ մարդկային պարզ հարաբերություններում: Նա ռազմական գործչի օրինակելի կերպար էր՝ համարձակ բայց և զուսպ բնավորությամբ, անձնվեր հայրենասիրությամբ և բարձր գիտակցությամբ ու պատասխանատվությամբ:

Գեներալ-Մայոր Ա․ Բաղդասարյանի կյանքը զինվորական խիզախության, ռազմական կրթության և ռազմահայրենասիրական դաստիարակության ուղեցույց է, օրինակ, թե ինչպես ապրել, ինչպես ծառայել հայրենիքին, ինչպես հավատարիմ մնալ սկզբունքներին:

Գեներալի  հիշատակը որպես բացառիկ մարդու, հոգատար ու նվիրված ղեկավարի, իր բարի ու իմաստուն խորհուրդներով միշտ կպահպանվի բոլոր այն մարդկանց սրտերում, ովքեր գեթ մեկ անգամ հանդիպել են նրան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր