37701 դիտում
13:15 09-12-2023
Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. 39-ամյա իրանցին Reno մակնիշի բեռնատար կցորդիչով կողաշրջվել և հայտնվել է ձորում. կա վիրավոր. օպերատիվ են գործել Սիսիանի հիվանդանոցի բժիշկները, փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 00:15-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 39-ամյա Կայվան Բիզհանվադինն իր վարած Reno մակնիշի բեռնատար կցորդիչով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 138 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 36-ամյա Սաիդ Վեռեժկինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Սիսիանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարկան ջոկատի փրկարարները։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, վաշտի հրամանատար Ազատ Թադևոսյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Սերգեյ Վարդանյանն ու կրտսեր պարեկ Թաթուլ Մանուկյանը։
Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Սիսիանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Ս. Հարությունյանի գլխավորությամբ:
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+