211652_close_icon
views-count937 դիտում article-date 12:29 09-12-2023

Ադրբեջանի նախագահը հավաստիացնում է, որ ցանկանում է, որ Ղարաբաղի հայերը վերադառնան հայրենիք

«Իրենց տներից հեռանալը, նախ, իրենց սեփական որոշումն էր։ Մեր հրապարակային շփումը Ղարաբաղի հայերի հետ, ինչպես նաեւ այն, ինչ մենք արեցինք հետո, ցույց է տվել, որ մենք ցանկանում էինք, որ նրանք մնան։ Մենք բացահայտ հայտարարում էինք այդ մասին։ Եվ ադրբեջանցի ժողովրդին մեր դիմումի մեջ հակաահաբեկչական գործողության ավարտից հետո ես ասել եմ, որ իրենք կարող են մնալ»։

Այս մասին ասել է  նախագահ Իլհամ Ալիեւը «Եվրոնյուս» հեռուստաալիքի հարցազրույցում, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Բոլոր նրանք, ովքեր կցանկանան վերադառնալ, ունեն դրա իրավունքը։ Նրանց սեփականությունն ինչպես հարկն է պաշտպանված է։ Բոլոր պատմական եւ կրոնական օբյեկտները պատշաճ պահպանվում են։ Վերադառնալու համար նրանք պետք է որոշակի կանոնների հետեւեն։ Ես այդ մասին ասել եմ հակաահաբեկչական գործողությունն սկսվելուց շատ ամիսներ առաջ։ Նրանք, ովքեր կցանկանան մնալ, պետք է ադրբեջանական քաղաքացիություն ստանալու հայտարարություն տան։ Չէ՞ որ ինչպես կարող են մարդիկ ապրել Ադրբեջանում՝ այլ երկրի քաղաքացի լինելով։ Կամ նրանք պետք է քաղաքացիություն ունենան, կամ կեցության իրավունք։

Նրանք չեն կարող ապրել Ադրբեջանում՝ ասելով, որ ապրում են այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում», քանի որ նման հանրապետություն գոյություն չունի։ Նրանք այն հորինել են իրենց երազներում, իրենց առասպելներում։ Այնպես որ, եթե նրանք ցանկանում են ապրել Ադրբեջանում՝ որպես Ադրբեջանի քաղաքացիբներ, ապա, իհարկե, նրանք կարող են անել դա»,- ասել է Ալիեւը։

Նմանատիպ նյութեր