211652_close_icon

ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև պայմանավորվածությունների կյանքի կոչման շուրջ երկխոսության շարունակմանը. Բույար Օսմանի

views-count1153 դիտում article-date 22:20 08-12-2023
Ադրբեջանի և Հայաստանի երեկվա համատեղ հայտարարությունն այն դրական քայլն է, որն անհրաժեշտ է կայուն խաղաղության ճանապարհին։

Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին։

Նա նաև հավելել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնել պայմանավորվածությունների կյանքի կոչման շուրջ երկխոսության շարունակմանը։
Հիշեցնենք՝ երեկ՝ դեկտեմբերի 7-ին, Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, ըստ որի՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, իսկ ՀՀ-ն՝ 2 ադրբեջանցի զինծառայողների:

Նմանատիպ նյութեր