211652_close_icon
views-count1246 դիտում article-date 20:36 08-12-2023

Իշխանության հիմնական խնդիրը` լռեցնել Արմենին ու հանել խաղից, ակնհայտորեն տապալված է․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Արմեն Աշոտյանի` կալանավայրից վարվող հոդվածաշարն ու ընթացիկ տեսակցությունների ժամանակ արված վերլուծություն/դիտարկումները ցույց են տալիս, որ Արմենն ակնհայտորեն մարզավիճակում է:

Իշխանության հիմնական խնդիրը` լռեցնել Արմենին ու հանել խաղից, ակնհայտորեն տապալված է:

Այն, որ Արմենն այսօր կալանքի մեջ է, պարզ վրեժխնդրություն է մի մարդու նկատմամբ, ով իրերն իր անուններով է կոչում և իշխանության կատարած արարքներին համարժեք բառապաշար կիրառում։

Այն հանգամանքը, որ սոցիոլոգիական բոլոր հարցումներով Արմենի նկատմամբ իշխանության գործադրած անբարոյական քայլերին մեր քաղաքացիները համապատասխան որակում են տալիս` նրան համարելով քաղբանտարկյալ, պատկերն արդեն ամբողջական է դառնում:

Ազատությո՛ւն Արմեն Աշոտյանին, ազատությո՛ւն մեր բոլոր քաղբանտարկյալներին»:

Նմանատիպ նյութեր