40649 դիտում
21:22 06-12-2023
Ահազանգ՝ քաղաքացիների կողմից. Կոտայքի մարզի պարեկային ծառայությունում տիրում է բարձիթողի վիճակ. վթարների, այդ թվում՝ ողբերգական դեպքերի պակաս չկա, ինչի մեջ մեղքի բաժին ունեն գումարտակի հրամանատարն ու տեղակալը
Արդեն 2 ժամ է՝ SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում վարորդներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չայնիի ոլորաններում բարձիթողի՝ ժողովրդի լեզվով ասած «բարդակ» վիճակ է տիրում։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ահազանգողներն ասում էին, որ 1.5 ժամից ավելի է՝ չեն կարողանում Չայնիի հատվածը հաղթահարել, ու պատճառը ոչ թե սառած ճանապարհն է, այլ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի պարեկների ոչ ճիշտ ու ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը։ Մինչդեռ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանը, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանը, թողնես ամպագոռգոռ, պարեկային ծառայության ժողովների ժամանակ, Սայաթ-Նովայի նման սազն առնեն և իրենց գովքն անեն, թե իբր կարողանում են կազմակերպել ճանապարհային երթևեկության անվտանգությունը։
Այն, որ Կոտայքի մարզն արդեն կարելի է դասել ամենաշատ ճանապարհատրանսպորտային պատահարներ տալու, այդ թվում՝ ողբերգական, շարքին, գաղտնիք չէ։ Նույնիսկ երբ ճանապարհային ոստիկաններն էին, ապա իրենց թերություններով բարձիթողի վիճակ չէր տիրում, ինչն այս պահին տիրում է ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում։
Իսկ գումարտակի պարեկների կողմից իրենց գործունեության ընթացքում արդեն մի քանի ՊԾ ծառայողական ավտոմեքենաներ են վնասել, որոնց մեծ մասը շահագործման ենթակա չէ։
Պարեկային ծառայության ղեկավար կազմը, այդ թվում՝ ՊԾ պետ Արթուր Խուդինյանը, պետք է խոսքից անցնի գործի։ Անհրաժեշտության դեպքում գլուխ պահող, աշխատանքները թերի և «գլխառադ» անող՝ Կոտայքի մարզի պարեկներով զբաղվի, հակառակ դեպքում ինչքան էլ որոշ պարեկային ծառայություններ փորձեն լավն անել, միևնույն է նման պարեկները, ինչպես հայտնի, սիրված «Միմինո» ֆիլմում կասեր ակադեմիկոսը՝ ձեր նմանները խայտառակում են ռեսպուբլիկան։
SHAMSHYAN.com-ն առաջիկայում ներկայացնելու է բոլոր մարզերի Պարեկային ծառայությունների գործունեությունը, որոնց մեծ մասում ներկայացվելու են քաղաքացիների ու վարորդների՝ թե՛ դրական, թե՛ բացասական տեսակետները։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+