211652_close_icon

Մոսկվան ողջունում է Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը. Զախարովա

views-count1399 դիտում article-date 16:12 06-12-2023
Մոսկվան ողջունում է Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանի խոսքերը։

Դեկտեմբերի 4-ին Հայաստանի պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մտադիր չէ դատի տալ Ռուսաստանին զենքի համար, որի համար Երևանը վճարել է, բայց որը չի մատակարարվել։

«Մենք կարող ենք միայն ողջունել սա: Ինչպես հասկանում ենք, նման վերաբերմունք ունի նաև ՌԴ ՊՆ-ն»,- ասել է Զախարովան։

Նմանատիպ նյութեր