211652_close_icon
views-count1195 դիտում article-date 20:21 05-12-2023

Իսրայելը Թուրքիան ներառել է ամենավտանգավորների շարքում

Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը հրապարակել է քարտեզ, որտեղ գույներով առանձնացված են այն երկրները, որոնք ճամփորդելու համար վտանգավոր են։ Այդ ցանկում ներառված է 80 երկիր այդ թվում Արևմտյան Եվրոպայի երկրներ։ Գրում է Ermenihaber-ը։

Հրապարակված քարտեզում  3 գույնով նշվում են նախազգուշացումները։ Դեղին գույնով նշված է երկրորդ մակարդակի նախազգուշացումը, նարնջագույնը՝ երրորդ մակարդակի նախազգուշացումն է, իսկ կարմիրը համարվում է  ամենավտանգավորը, որով և ընդգծված է նաև Թուրքիան։

Նշվում է, որ պետք է հետաձգել ճամփորդությունները Մերձավոր Արևելքի երկրներ, ինչպես նաև  Իրանի սահմանակից երկրներ  և Ասիայի որոշ մահմեդական երկրներ։

Երրորդ մակարդակի նախազգուշացման երկրների ցանկում են Հարավաֆրկյան Հանրապետությունը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Ղրղզստանը  և Թուրքմենստանը։

Նմանատիպ նյութեր