757 դիտում
10:18 03-12-2023
Իշխանությունը միայն ապացուցում է, որ ինքը որևէ կապ չունի ժողովրդավարության հետ․ Իշխան Սաղաթելյան
ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․ «2 տարի առաջ մի շարք համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո արձանագրել ենք, որ օրվա իշխանությունը որևէ պարագայում պատրաստ չէ հաշվի նստել ժողովրդի կամարտահայտության հետ։ Նախորդած շրջանում Բերդ, Գորիս, Թալին, Վանաձոր, Ախուրյան, Անի և այլ համայնքների՝ ժողովրդի կողմից ընտրված համայքապետերի, իսկ այս օրերին Ալավերդի համայնքում ոչ իշխանական թեկնածուի նկատամամբ իրականացվող ապօրինությունները միայն վերահաստատում են հնչեցված գնահատականները։
Նման գործողություններով օրվա իշխանությունը միայն ապացուցում է, որ ինքը որևէ կապ չունի ժողովրդավարության, քաղաքացու ընտրելու և ընտրվելու, ազատ ընտրություններ կազմակերպելու հետ։
Ինչպես մյուս բոլոր դեպքերում, այս դեպքում ևս, ժողովրդավարություն ասվածը նրանց համար ընդամենը պոպուլիստական կարգախոս է։
Հուսով եմ` Հայաստանում «ժողովրդավարության առաջընթացով» ոգևորված ուժերն այս փաստերից շատ չեն տխրի և կշարունակեն ջայլամի քաղաքականությունը»:

Նմանատիպ նյութեր
796 դիտում
20:53 22-03-2024
«Եթե Նիկոլը ձեզ հավատացրել է, որ ինքը հավերժ է, իմացե’ք, որ հերթական անգամ խաբել է». Իշխան Սաղաթելյան
Այս բաժնից
691 դիտում
09:56 12-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսի ավտոճանապարհը բաց է
1297 դիտում
09:37 12-12-2024
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արագածոտնի մարզում