211652_close_icon

Բռնցքամարտի պատանեկան ԱԱ. Հայաստանի 9 ներկայացուցիչ՝ եզրափակչում

views-count1681 դիտում article-date 19:20 02-12-2023
Երևանում ավարտին մոտեցող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա եզրափակչի 9 մասնակից:

Պատանեկան ԱԱ-ի հաղթողի կոչման համար կպայքարեն Առնո Դարչինյանը (46կգ), Վաղարշակ Քեյանը (48 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արեն Խառատյանը (52 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Սամվել Սիրամարգյանը (70 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ) և աղջիկների հավաքականից Հեղինե Պետրոսյանը (48 կգ):

Աղջիկների եզրափակիչները կկայանան դեկտեմբերի 3-ին, իսկ տղաներինը՝ դեկտեմբերի 4-ին:
Այսօր կայացել է բռնցքամարտիկների կշռման արարողությունը:

Նմանատիպ նյութեր