1168 դիտում
13:34 02-12-2023
ՔՊ-ն վախենում է Ալավերդիում ժողովրդի կողմից ընտրություններով արձանագրել իր հերթական պարտությունը. Մեսրոպ Առաքելյան․ tert.am
«Ապրելու երկիր» կուսակցությունը պատրաստ է Ալավերդի համայնքում գնալ ավագանու արտահերթ ընտրությունների: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մսերոպ Առաքելյանը, գրում է tert.am-ը։
Նա վստահ է, որ կվերահաստատեն նախորդ ընտրության արդյունքները:
Ըստ Մեսրոպ Առաքելյանի՝ ՔՊ-ն փոձում է Ալավերդիում համայնքի ղեկավար կարգել մեկին, որը նույնիսկ ընտրությունների ժամանակ համայնքի ղեկավարի թեկնածու չի եղել:
«ՔՊ-ն եթե վստահ լինի, որ Ալավերդիում ընտրությունների միջոցով կարող են հաջողության հասնել, կգնա արտահերթ ընտրությունների: Իրենց թիմակիցներն են ասում, որ նոր ընտրույթունների դեպքում ՔՊ-ն խայտառակ պարտություն է կրելու: Հրապարակավ հայտարարում եմ՝ ՔՊ, եթե պատրաստ եք նոր ընտրության, եկեք նոր ընտրություններ անենք և տեսնենք՝ ժողովրդի կողմից ով ինչքան ձայն է ստանում։ Բնականաբար, վախենում են: ՔՊ-ն վախենում է Ալավերդիում ժողովրդի կողմից ընտրություններով արձանագրել իր հերթական պարտությունը»,- կարծիք հայտնեց նա:
Նշենք, որ Ալավերդու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը անվստահություն է հայտնել համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին։ ՔՊ-ական ավագանին բոյկոտելու է նաև ավագանու նիստերը:
Հիշեցնենք, որ 2022-ի սեպտեմբերի 25-ին Ալավերդիում անցկացված ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները ստացել էին 13-ական մանդատ։ Ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարած «Հայ ազգային կոնգրեսը» 1 մանդատ էր ստացել․ օրենքի համաձայն՝ համայնքի կառավարումը պետք է կազմված լիներ 3 ուժից։
«Ապրելու երկիր» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները հուշագիր էին ստորագրել և որպես մեծամասնություն միասնական թեկնածու առաջադրել Արկադի Թամազյանին։

Նմանատիպ նյութեր
916 դիտում
13:00 30-08-2023
Այս ընտրություններով քաղաքացիները կարևորում են ՔՊ-ին իշխանազրկելը. Մեսրոպ Առաքելյան
1483 դիտում
23:34 11-12-2023
Ալավերդիում իմպիչմենթից առաջ ՔՊ ավագանու անդամը շատ անակնկալ կերպով վայր դրեց մանդատը․ Մեսրոպ Առաքելյան
2038 դիտում
22:30 02-08-2023
Քանդված Պատը իշխանության հերթական սուտ խոստումներից է․ Մեսրոպ Առաքելյան
Այս բաժնից
637 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
634 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար