14639 դիտում
15:30 30-11-2023
Բնակիչներն ասում են՝ քաղաքապետարանից 1 կմ հեռավորության վրա հսկայական փոսը դարձել է պատուհաս, իսկ Երևանի քաղաքապետարանում, Կենտրոնի թաղապետարանում ու «Վեոլիա ջրում» պատասխանատուները ջայլամի կեցվածք են ընդունել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում Երևան քաղաքի Նորագյուղ թաղամասի Իսակով 3/6 հասցեին հարակից սեփական տների բնակիչներից, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն են հայտնում, որ 2 ամսից ավելի է՝ հսկայական «մարդաբոյ» փոսը մի իսկական պատուհաս է դարձել բնակիչների և վարորդների համար։
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները ասում էին.
«Էստեղից Երևանի քաղաքապետարան հեռավորությունը հազիվ 1 կմ լինի, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանում տեղի ունեցած նիստերի ժամանակ մի քանի անգամ հայտարարել է, որ մայրաքաղաքում եթե ինչ-որ աշխատանքներ կատարելու համար փոս փորվեց, ապա ժամերի ընթացքում փոսը պետք է ասֆալտապատվի։ Բայց էս անտեր փոսը 2 ամիս է ոչ միայն չի լցվում, այլև վրայով արդեն էնքան բեռնատարներ են անցել, որ տակով անցնող ջրախողովակը երևի վնասվել է ու հիմա էլ ջուր է դուրս տալիս։ Քաղաքապետարանի թեժ գիծ, «Վեոլիա ջուր», Կենտրոնի թաղապետարան մեռանք զանգելով, ոչ մի դրական արդյունք, մեզ թվում է՝ զանգահարել ենք անդրշիրիմյան ընկերություններ, ոչ մի սրտացավ մոտեցում ո՛չ Երևանի քաղաքապետարանից, ո՛չ Կենտրոնի թաղապետարանից, ո՛չ «Վեոլիա ջրից» չենք զգացել։
Տիգրան Ավինյանը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ կոկորդը պատռելով գոռում էր՝ ասե՛ք, կանենք։ 2 ամիս է՝ ասում ենք, բայց սայլը տեղից չի շարժվում ու դրանց ոչ պատասխանատու ու սրտացավ աշխատանքի արդյունքում էս փոսը նաև վարորդների համար է դարձել փորձանք։ Հլը լույսով վարորդները նկատում են փոսը, բայց հենց մութն ընկնում է, շատերը չեն նկատում ու ավտոմեքենայով հայտնվում են փոսում։ Էդ շիբինը, որ լցված է, բնակիչներս ենք մեր ուժերով լցրել, բայց դա հարցի լուծում չէ, ամոթ է, մի կմ հեռավորության վրա իբրև թե Երևանի հոգսերով մտահոգող քաղաքապետի աշխատավայրն է, ու եթե իրոք սիրում է Երևանն ու երևանցիներին, ապա 1 ժամը բավական է, որ էս անտեր փոսը ասֆալտապատեն»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+