12670 դիտում
12:17 30-11-2023
Համապատասխան լծակներով կդրդենք մեր քաղաքացիներին երթևեկել ՀՀ պետհամարանիշներով․ Նիկոլ Փաշինյան
Tert.am-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստում քննարկվում է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ՀՀ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ժամանակավոր ներմուծված տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության համար ներմուծման դեպքում պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին հարցը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով վրացական պետհամարանիշներով մեքենաներին, ասաց․
«Այս թեմայի հետ մենք առնչվել ենք, երբ տեսել ենք, որ ՀՀ-ում շատ մեծ տեմպերով աճում են վրացական պետհամարանիշներով մեքենաները։ Ճիշտն ասած՝ սկզբնական շրջանում դրա համար շատ եմ ուրախացել՝ մտածելով, որ Վրաստանից ՀՀ այցելությունների թիվը շատ արագ տեմպով ավելանում է։ Մեքենայի պետհամարանիշը նույնպես պետականության ատրիբուտ է, ու մենք կարծում ենք, որ այս իրավիճակը այսպես շարունակել չի կարելի»։
Նիկոլ Փաշինյանը շետեց, որ ՀՀ քաղաքացիները գնում են այդ ճանապարհով, քանի որ Վրաստանում մեքենաների մաքսատուրքերը էականորեն քիչ են։
«Մենք կարող էինք գնալ մաքսատուրքերը իջեցնելու ճանապարհով, բայց խնդիրն այն է, որ դա ԵԱՏՄ կարգավորում է, ու ՀՀ-ն չի կարող միակողմանիորեն այդ խնդիրը լուծել։ Մենք կարծում ենք, որ հարցը ըստ պատեհության կարող է քննարկվել ԵԱՏՄ շրջանակներում ու մենք կքննարկենք այդ տարբերակը։
Բայց ուզում եմ նաև հիշեցնել, որ երկար ժամանակ ԵԱՏՄ կարգավորումների համաձայն՝ ՀՀ-ն ուներ արտոնություններ ավտոմեքենաների ներմուծման ժամանակ ու ավտոմեքենաների ներմուծման շատ մեծ բում էր տեղի ունեցել։ Հիմա ի՞նչ կարգավորում ենք մենք առաջարկում։ Նրանք, ովքեր արդեն ներմուծել են, իրենց համար իրականացնում ենք աջակցության ծրագիր և վճարվող մաքսատուրքի մի մասի հետվճար կիրականացնենք։
Այս կարգավորումներին զուգահեռ ՀՀ ոստիկանությունը վարչարարություն կիրականացնի։ Նրանց, ում մեքենաների շահագործումը չի համապատասխանի այս կանոններին, համապատասխան ընթացակարգերով վարչարարություն կիրականացնենք և համապատասխան լծակներով կդրդենք մեր քաղաքացաիներին, որպեսզի ինչպես հարկն է՝ ՀՀ-ում երթևեկեն ՀՀ պետհամարանիշներով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր
1266 դիտում
15:46 12-05-2014
Քանի՞ վարորդ է խմած երթևեկել, քանի՞սն է ծխել, քանի՞սը` երթևեկել առանց համապատասխան փաստաթղթերի
2019 դիտում
14:04 17-04-2014
Պետությունն իր բոլոր լծակներով պետք է աջակցի գործարարին. Հովիկ Աբրահամյան
898 դիտում
13:42 05-12-2023
Այն ինչ ունենք օրինական է, չենք թաքցրել, իշխանությունն էլ իր լծակներով ստուգել է դա․ Լևոն Քոչարյան
Այս բաժնից
559 դիտում
18:25 15-11-2024
Անդրադարձ է կատարվել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին
436 դիտում
18:13 15-11-2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Տավուշի մարզ
439 դիտում
18:01 15-11-2024
Էդվարդ Ասրյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում աշխատաժողովի է մասնակցել