Արցախը հանձնելու համար մեղադրում եմ բոլորին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին․ Սամվել Բաբայան
ԼՂ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հրավիրվել է ԱԺ քննիչ հանձնաժողով։
Միջանցքում լրագրողները Բաբայանին հարց ուղղեցին, թե արդյոք հնարավոր էր կանգնեցնել պատերազմը, ինչին Բաբայանը պատասխանեց․
«Ես չեմ գտնում, որ պատերազմը կանգնեցնում է պարտություն կրող կողմը, հաղթող կողմը թելադրում է իր կանոնները ու այդ պարագայում պատերազմը կանգնում է։
Արցախը մենք բոլորս ենք հանձնել Ադրբեջանին, բոլորս միասին 20 տարի այդ Արցախը խեղել ենք, չենք թողել որևէ բան արվի»։
Հարցին՝ ովքե՞ր են այդ «բոլորը», Բաբայանն ասաց․
«Արցախի ու Հայաստանի իշխանությունները՝ ժողովրդի հետ միասին»։
Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանին էլ է մեղադրո՞ւմ, Բաբայանն ասաց․
«Այո, բոլորը, Հայաստանի իշխանությանն եմ մեղադրում, բա ու մեղադրեմ»։
Բաբայանը հերքեց, որ հարցաքննվել է Արցախի դատախազությունում։
«Դիմեք Գուրգեն Ներսիսյանին, թող հրապարակի, ես այդ գաղտնիության պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա, եթե կան փաստեր, թող հրապարակեն»,- ասաց Սամվել Բաբայանը: