211652_close_icon

Բայրաքթարն Անկարայում հանդիպել է ՌԴ փոխվարչապետի հետ

views-count1237 դիտում article-date 22:11 27-11-2023
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հանդիպել են Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարն ու Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը: Գրում է Ermenihaber-ը։

Վերջինս Անկարա է մեկնել՝ մասնակցելու Ռուսաստան-Թուրքիա խառը տնտեսական հանձանաժողովի հերթական հանդիպմանը։

Կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա էներգետիկ համագործակցությանն առնչվող հարցեր:

Օրակարգում են եղել նաև Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Մերսինի շրջանում Աքքույու ատոմակայանի, ինչպես նաև Թուրքիայում գազային հանգույցի (հաբ) կառուցմանը վերաբերող մի շարք հարցեր: 

Նմանատիպ նյութեր