slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի առաջին ենթախմբի ատեստավորման գործընթացը
211652_close_icon

Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի առաջին ենթախմբի ատեստավորման գործընթացը

views-count1537 դիտում article-date 15:38 27-11-2023
Նոյեմբերի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկեց ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի առաջին ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Հայտնում են ՊՆ-ից:

Քննական գործընթացը համակարգում էր ՀՀ պաշտպանության նախարար, ատեստավորման առաջին հանձնաժողովի նախագահ Սուրեն Պապիկյանը։

Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորման գործընթացին կամավոր ներգրավված  զինծառայողներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորեց քննություններին ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայակազմերի մասնակցությունը` ընդգծելով, որ հրամանատարական պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուր գեներալ ու բարձրաստիճան սպա պետք է օրինակ հանդիսանա ծառայակիցների և ենթակաների համար։

Քառօրյա ատեստավորման ընթացքում մասնակիցները քննություններ կհանձնեն ֆիզիկական, շարային, կրակային պատրաստությունից և մասնագիտական գիտելիքների ու պարտականությունների իմացությունից։

Նմանատիպ նյութեր