211652_close_icon
views-count20091 դիտում article-date 13:49 26-11-2023

Վաղարշապատում Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վիրավորին առաջինը օգնության  են հասել պարեկները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, Կարեն Արսենյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Վաղարշապատ քաղաքի Մեսրոպ Մաշտոց-Վռամ Կոստանյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն 67-ամյա Սերգո Ղանդիլյանին: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության՝ օպերատիվորեն ժամանած բժիշկները վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ դասակի հրամանատար Կարեն Մանուկյանի գլխավորությամբ:

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արամայիս Սարգսյանն ու Համլետ Առաքելյանը, ովքեր, մինչև շտապօգնության ժամանումը, ծառայողական ավտոմեքենայի մեջ պահվող դեղատուփից անհրաժեշտ պարագաներով առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա դեպքի վայրից հեռացրել են հետաքրքրասեր վարորդներին, որպեսզի խցանում չառաջանա։
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանը: 

Վրաերթի մասին Ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենան տեղափոխվել  է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր