211652_close_icon

Շվեյցարիան մտադիր է Ուկրաինային 110 մլն դոլար փոխանցել

views-count1051 դիտում article-date 09:49 26-11-2023
Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեն հայտարարել է Ուկրաինային մարդասիրական ականազերծման համար ավելի քան 110 մլն դոլարի օգնություն տրամադրելու մտադրության մասին:

Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Կիևում կայացած ասուլիսի ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք առաջնահերթություն ենք համարում Ուկրաինայում հումանիտար ականազերծումը, ինչն անմիջական ազդեցություն ունի պարենային անվտանգության բարելավման վրա։

Մենք որոշում ենք կայացրել 100 միլիոն շվեյցարական ֆրանկ (ավելի քան 113 միլիոն դոլար) լրացուցիչ փաթեթի մասին»,-հայտարարել է նա։

Նմանատիպ նյութեր