1030 դիտում
18:32 25-11-2023
Նիդերլանդներում ողջունել են Հռոմի կանոնադրությունը վավերացնելու Հայաստանի որոշումը
Նոյեմբերի 24-ին Նիդերլանդների դեսպան Հենկ Կոր ֆան դեր Կվաստի և Հարավային Կորեայի դեսպան Հյոնգ-չան Չոյի աջակցությամբ Միջազգային քրեական դատարանում տեղի ունեցավ քննարկում՝ դեսպան Վիկտոր Բիյագովի և Դատարանի մասնակից պետությունների դեսպանների և այլ ներկայացուցիչների մասնակցությամբ: Հայտնում են Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից։
Հայաստանի դեսպանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը։ Իր ելույթում դեսպանն ընդգծեց, որ Հռոմի կանոնադրությունը վավերացնելու մասին որոշումը պայմանավորված է համընդհանուր արժեքների, բազմակողմ քաղաքականության և արդարադատության նկատմամբ անկեղծ հավատով։
Դեսպան Վիկտոր Բիյագովը վստահեցրեց գործընկերներին անպատժելիության դեմ պայքարում ոչ մի ջանք չխնայելու Հայաստանի աներկբա հանձնառության մասին։
Գործընկերները ողջունեցին Հռոմի կանոնադրությունը վավերացնելու Հայաստանի որոշումը՝ որպես միջազգային քրեական արդարադատության համընդհանուրացմանն ուղղված կարևոր քայլ։ Հանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին Միջազգային քրեական դատարանի արդյունավետության բարձրացման, Հայաստանի համար կարողությունների զարգացման հնարավոր ծրագրերի և առաջիկայում կայանալիք Մասնակից պետությունների ասամբլեայի շուրջ։

Նմանատիպ նյութեր
982 դիտում
12:30 01-02-2024
Հայաստանի համար այսօրվանից ուժի մեջ է մտնում Հռոմի կանոնադրությունը
1408 դիտում
13:11 26-09-2023
ԱԺ հանձնաժողովը սեպտեմբերի 28-ին կքննարկի Հռոմի ստատուտը վավերացնելու հարցը
Այս բաժնից
595 դիտում
22:46 06-02-2025
Թեհրանն անփոփոխ դիրքորոշում ունի ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ․ Իրանի ԳՇ պետի տեղակալ
907 դիտում
21:58 06-02-2025
Ի՞նչ է գործնականում նշանակում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարումը․ Իշխան Սաղաթելյան
1204 դիտում
21:08 06-02-2025
Հայտնի է, թե ովքեր կմասնակցեն «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին