211652_close_icon
views-count1126 դիտում article-date 15:03 24-11-2023

Ռուսական հեռուստաալիքների գործունեության հետ կապված՝ ԲՏԱ նախարարությունը ռուսական կողմին հրավիրել է կոնսուլտացիաների․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ի ու Ռուսաստանի միջև 2020 թվականի դեկտեմբերի 30-ից գործում է համաձայնագիր ՀՀ-ի ու Ռուսաստանի կառավարությունների զանգվածային հեռահաղորդակցման ոլորտում համագործակցության մասին։

Այս մասին առցանց ասուլիսի ժամանակ, պատասխանելով քաղաքացիների հարցերին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ պայմանագրով կարգավորվում են մեր հարաբերությունները Հայաստանում ռուսական և Ռուսաստանում հայկական հեռուստաալիքների հեռարձակման պայմանների վերաբերյալ։ Այնտեղ կա շատ հստակ կարգավորում՝ երկրի ներքին գործերին միջամտելու, ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու ուղղությամբ ջանքեր չպետք է գործադրվեն։ Մեր պետական ինստիտուտները, հեռուստատեսային հեռարձակման հանձաժողովը և ԲՏԱ նախարարությունը վերջին ամիսներին արձանագրել են որոշակի խնդիրներ, որոնք մեր կարծիքով խախտում են նշված կետերը։ Հաշվի առնելով Հայաստանի ու ՌԴ-ի միջև առկա բարեկամական հարաբերություններն ու առկա իրողությունները՝ ԲՏԱ նախարարությունը պաշտոնական նամակով ռուսական կողմին հրավիրել է կոնսուլտացիաների, որպեսզի մենք քննարկենք այս իրադրությունն ու հասկանանք, թե ինչպիսին պետք է լինեն ելքերը։ Հույս ունեմ՝ այդ խորհդրակցությունները կլինեն արագ»,- ասաց նա։

Նմանատիպ նյութեր