211652_close_icon
views-count1513 դիտում article-date 23:56 23-11-2023

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ

Նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիստին մասնակցել են Գորիս, Քաջարան, Նաիրի, Չարենցավան, Նոր Հաճըն, Կապան, Մեղրի, Ալագյազ, Գյումրի, Վանաձոր, Թումանյան, Ալավերդի, Տաթև, Վարդենիս, Մասիս, Գավառ, Եղեգնաձոր, Ապարան, Բերդ, Փարաքար, Տաշիր, Բյուրեղավան, Աբովյան համայնքների ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցությունների ղեկավարները և անդամները, մարզպետներ, պատգամավորներ, համայնքների ղեկավարներ։

Խմբակցության ղեկավարները ներկայացրել են իրենց համայնքներում խմբակցությունների աշխատանքի մասին զեկույցներ, խոսել են առկա խնդիրներից ու դրանց լուծման հնարավորություններից։

Քննարկվել են խմբակցությունների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու հետ կապված հարցեր։

Ելույթներով են հանդես եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, կուսակցության վարչության անդամներ։

Նմանատիպ նյութեր