211652_close_icon

Անկարայում հարևանները վիճել են աղմուկի պատճառով. սպանվել է 5 մարդ, այդ թվում` 2 երեխա

views-count1522 դիտում article-date 10:07 23-11-2023
Անկարայում շենքերից մեկում հարևանների միջև վիճաբանության ժամանակ հինգ մարդ է սպանվել հրացանի կրակոցներով, այդ թվում երկու երեխա, հայտնում է NTV հեռուստաալիքը:

«Թուրքիայի մայրաքաղաքում 5 մարդ, այդ թվում` երկու երեխա նույն ընտանիքից, հրացանի կրակոցով սպանվել են հարևանի կողմից, որի հետ նրանք վիճել էին աղմուկի պատճառով»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ստացված տեղեկությունների համաձայն՝ վիճաբանությունը տեղի է ունեցել Սինջան թաղամասի Պապաթյա փողոցում գտնվող մի շենքում բնակվող հարևանների միջև: Շենքի բնակիչների փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու բժիշկները։

«Նույն ընտանիքի 4 անդամ մահացել են տեղում, մեկը` հիվանդանոցում»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Անվտանգության վարչության խմբերը ձերբակալել են կասկածյալին։ Հայտնի է դարձել, որ հարևանների միջև ժամանակ առ ժամանակ վեճեր էին ծագում աղմուկի պատճառով։

Նմանատիպ նյութեր