211652_close_icon
views-count811 դիտում article-date 09:24 23-11-2023

Արդյունավետ քննարկում ունեցանք գլոբալ և տարածաշրջանային ընթացիկ հարցերի վերաբերյալ. Փաշինյանը՝ Իրաքի նախագահի հետ հանդիպման մասին

Ուրախ էի հյուրընկալել Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդին: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Գլոբալ և տարածաշրջանային ընթացիկ հարցերի ու մարտահրավերների վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք փոխըմբռնման մթնոլորտում: Ընդգծեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում ՀՀ-Իրաք երկկողմ օրակարգի զարգացման հեռանկարները»,- գրել է նա՝ կից հրապարակելով հանդիպումից լուսանկար։

Նմանատիպ նյութեր