211652_close_icon

Դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ

views-count1099 դիտում article-date 18:18 22-11-2023
Նոյեմբերի 21-ին դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին և քաղաքական երկխոսության օրակարգին առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող վերջին զարգացումներին, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ներդրվող ջանքերին, առկա մարտահրավերներին, Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 հազար հայ բնակչության բռնի տեղահանման արդյունքում ձևավորված մարդասիրական իրավիճակին։ Կարևորվել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը։

Նմանատիպ նյութեր