1012 դիտում
19:08 21-11-2023
ՄԻՊ-ի նախաձեռնությամբ անցկացվել է միջոցառում՝ նվիրված 44-օրյա պատերազմի մասնակից տղաներին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի միջնակարգ դպրոցում նոյեմբերի 20-ին անցկացվել է միջոցառում՝ նվիրված 44-օրյա պատերազմի մասնակից հերոս տղաներին: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։
Նպատակն էր ևս մեկ անգամ կարևորել հերոս տղաների անգնահատելի ներդրումը հայրենիքի պաշտպանության գործում, ստեղծել հարթակ, որի միջոցով հնարավոր կլիներ վեր հանել նրանց իրավունքներին առնչվող հնարավոր խնդիրները և գտնել համատեղ լուծումներ:
Միջոցառմանը մասնակցել են պատերազմի մասնակից տղաները, նրանց ծնողները, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանը, դպրոցի աշակերտները, անձնակազմը, մարզի և համայնքի մի շարք բնակիչներ:
Իր բացման խոսքում Պաշտպանը կարևորել է համանման խորհուրդ ունեցող միջոցառումների կազմակերպումը, ինչը ևս մեկ առիթ է հանդիպելու, զրուցելու և նշված անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը վեր հանելու համար:
«Իրականում կյանքում անհաղթահարելի ոչինչ չկա, պարզապես անհրաժեշտ է ճիշտ միջավայր և աշխատանք: Ինձ համար շատ կարևոր է Ձեզ հետ շփվելն ու անձամբ Ձեզանից խնդիրները լսելը, իսկ դրա համար լավագույն միջոցներից են ոչ պաշտոնական միջավայրն ու նման ձևաչափով զրույցները: Միայն միմյանց լսելով և համատեղ աշխատանքով է հնարավոր հաղթահարել խնդիրները, որոնք երբեմն անլուծելի են թվում։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է իր ներդրումն ունենա համընդհանուր նշանակություն ունեցող խնդիրների հաղթահարման գործում։ Իմ՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից է պատերազմի մասնակիցների իրավունքների պաշտպանությունը և խթանումը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերի արդյունքում կարող ենք ավելի ուժեղ լինել և հաջողության հասնել», - նշել է Պաշտպանը:
Միջոցառման շրջանակներում հերոս տղաները «Արփի» հասարակական կազմակերպության հոգեբանական կենտրոնի աջակցությամբ ներկայացել են համերգային ծրագրով:
Դպրոցի աշակերտներն էլ իրենց հերթին հանդես են եկել թեմատիկ բանաստեղծություններով և երգերով:
Միջոցառման շրջանակներում ներկայացվել են նաև 2020 թվականին անմահացած հերոս Գևորգ Արշակյանի կյանքից մի շարք հիշարժան դրվագներ, նրա անցած ուղին:
Գևորգ Արշակյանը 44-օրյա պատերազմի ընթացքում մասնակցել է Շուշիի պաշտպանական մարտերին, ստացել է երկու հրազենային վիրավորում, շարունակել է մարտը մինչև գիտակցության կորուստը:
Ջերմ հանդիպման ավարտին Պաշտպան Անահիտ Մանասյանը պատերազմի մասնակիցներին հանձնել է հուշանվերներ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց կողմից պատրաստված կավե սպասք:

Նմանատիպ նյութեր
2084 դիտում
11:47 28-11-2022
Հաշմանդամություն ստացած տղաներին նվիրված համերգի ժամանակ ոչ ոք չհիշեց զոհված տղաներին․ Աննա Հակոբյան
2392 դիտում
21:59 16-06-2021
44-օրյա պատերազմի հերոսներին նվիրված միջոցառում է անցկացվել Տնտեսագիտականում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
631 դիտում
23:53 14-11-2024
ՀՀ դեսպանին է հանձնվել Ուկրաինայի ԱԳ նախարարի հուշանվերը
1642 դիտում
23:01 14-11-2024
Ողջույն, սպիտակամորուս․ Փաշինյանը սափրվել է