211652_close_icon
views-count823 դիտում article-date 10:12 20-11-2023

Գուտերեշը Գազայում զոհերի թիվն «ապշեցնող և անընդունելի» է համարում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունում զոհերի թիվը «ապշեցուցիչ է և անընդունելի»: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Այս պատերազմն ամեն օր բերում է ապշեցուցիչ և անընդունելի թվով քաղաքացիական զոհերի՝ ներառյալ կանանց և երեխաներին:

Դա պետք է դադարեցվի: Ես կրկնում եմ անհապաղ մարդասիրական հրադադարի իմ կոչը», - ասվում է գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ:

«Ես խորապես ցնցված եմ, որ Գազայի հատվածում հարվածներ են հասցվել երկու դպրոցների: Տասնյակ մարդիկ՝ բազմաթիվ կանայք և երեխաներ, սպանվել և վիրավորվել են, երբ փորձել են ապաստան գտնել ՄԱԿ-ի շենքում»,- հավելել է Գուտերեշը։

Գլխավոր քարտուղարը նաև երախտագիտություն է հայտնել Կատարի իշխանություններին՝ միջնորդական ջանքերի համար։

Նմանատիպ նյութեր