Հայտնի է՝ Բաքվում որ պետության դեսպանատան վրա էր ծրագրված զինված հարձակում
Հայտնի է, թե Ադրբեջանի հատուկ ծառայությունները Բաքվում որ օտարերկրյա պետության դեսպանատան վրա ծրագված զինված հարձակումն են կանխել: Ինչպես հայտնում է jpost.com-ը, խոսքն Իսրայելի դեսպանատան մասին է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ զինված անձը փորձել է ներխուժել Բաքվում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության վարչական շենք՝ նպատակ ունենալով ահաբեկչություն իրականացնել և վնասել ներսում գտնվող մարդկանց։
Ինչպես նկատում է jpost.com-ը, այս շաբաթվա ընթացքում սա արտերկրում Իսրայելի դեսպանատան վրա հարձակման փորձի երկրորդ դեպքն է: Հինգշաբթի մեքենան բախվել էր Տոկիոյում Իսրայելի դեսպանատան մուտքի մոտ գտնվող բարիկադին, 50-ն անց տղամարդը տեղում ձերբակալվել էր: