Զինված հարձակում Թուրքիայում Քաթարի դեսպանատան վրա
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գտմնվող Քաթարի դեսպանատունը անհայտ զինված անձի կողմից հարձակման է ենթարկվել:
Ինչպես հաղորդում է թուրքական Հուրիեթ պարբերականը, հարձակման հետևանքով վիրավորվել է դեսպանատան դիվանագիտական աշխատակիցներից մեկը: Վերջինս Թուրքիայի քաղաքացի է:
Այլ մանրամասներ թերթը չի հաղորդում: Ոստիկանությունն արդեն պարզել է հարձակվողի ինքնությունը և որոնողական աշխատանքներ սկսել՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ: