211652_close_icon
views-count1261 դիտում article-date 07:32 17-11-2023

Փաշինյանի՝ ԱԺ գնալը փոխել էր ամեն ինչ. ՔՊ-ականները հրահանգ ունեին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Նախորդող երկու օրերը ՔՊ-ականների համար «տանջալից եւ ծանր» են եղել: Ինչպես հայտնի է, նախորդ երկու օրերին Նիկոլ Փաշինյանն ու նախարարներն ԱԺ-ում են եղել՝ պետբյուջեի քննարկմանը:

«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ եթե սովորական նիստերի օրերին ՔՊ-ականները մի կերպ են ներկայանում նիստերին, մի մասը գործուղումների է լինում, մի մասն էլ անձնական պատճառներով կա՛մ չի գալիս նիստերին, կա՛մ էլ գալիս ներկայանում ու դուրս է գալիս, ապա Փաշինյանի՝ ԱԺ գնալը փոխել է ՔՊ-ականների առօրյան:

Այս երկու օրերին ՔՊ-ականները մեկ մարդու պես ներկայացել են նիստերին ու անգամ նիստերի դահլիճից հազվադեպ են դուրս եկել: Իշխանական պատգամավորներին խմբակցության ղեկավարությունը հրահանգել է այդ օրերին մի կողմ թողնել բոլոր հարցերն ու առանց բացառության գալ, մասնակցել նիստերին:

Չնայած Արցախի կորստին ու անվտանգային խնդիրներին՝ ՔՊ-ականները Փաշինյանին հաճոյանալու համար այնպիսի բոցաշունչ ելույթներ էին ԱԺ ամբիոնից ունենում խաղաղության մասին, որ մի պահ տպավորություն էր ստեղծվում, թե մենք Շվեյցարիայում ենք ապրում:

Այսպիսով, ՔՊ-ականների մոտ «գեբելսյան» կարգերն են գործում, ամեն բան ի չիք է դառնում, կարեւորը ՔՊ-ն է ու Նիկոլ Փաշինյանը:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր