211652_close_icon
views-count967 դիտում article-date 20:52 16-11-2023

Թուրքիան և Հունաստանը քննարկել են Էգեյան ծովում առկա լարվածությունը

Նոյեմբերի 16-ին Թուրքիայի խորհրդարանի բյուջետային պլանավորման հանձնաժողովում մեկնարկել են  2024-ի բյուջեի շրջանակներում Թուրքիայի պաշտպանության նախարարության բյուջեի վերաբերյալ քննարկումները: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը քննարկումների ընթացքում անդրադարձել է Հունաստանի և Թուրքիայի պատվիրակությունների միջև նոյեմբերի 15-ին տեղի ունեցած հանդիպմանը: Նշել է, որ երկու երկրների միջև վստահության բարձրացման միջոցառումների շրջանակներում իրականացված հերթական հանդիպումը դրական մտնոլորտում է անցել:

Գյուլերի հաղորդմամբ՝ հիմնականում քննարկվել են Էգեյան ծովում առկա լարվածության վերաբերյալ հարցեր:

Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև տվյալներ է տրամադրել Սիրիայի և Իրաքի հյուսիսում իրենց կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումների դեմ իրականացվող ռազմագործողությունների վերաբերյալ:

Ըտս այդմ՝ ընդհանուր առմամբ իրականացվել է 39.211 ռազմագործողություն, իսկ 2023-ի տարեսկզբից ի վեր իրականացված գործողությունների հետևանքով սպանվել է խմբավորումների 868 անդամ:

Նմանատիպ նյութեր