6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայում. օջախը գտնվել է Էգեյան ծովում
Էգեյան ծովում 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել; Այս մասին հայտնում է Թուրքիայի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների հետևանքների կանխման ու վերացման վարչությունը, փոխանցում է Anadolu-ն։
Հաղորդվում է, որ ցնցումները արձանագրվել են տեղի ժամանակով ժամը 15։28-ին։ Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 6.96կմ խորության, էպիկենտրոնը գտնվել է Իզմիր նահանգի Քարաբուրուն շրջանից 22.98 կմ հեռավորության վրա։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են Թուրքիայի խոշոր քաաղքներում, ևս, այդ թվում՝ Ստամբուլում։
Ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։