211652_close_icon

Էգեյան ծովում ներգաղթյալներով 2 նավ է կողաշրջվել

views-count1919 դիտում article-date 14:31 05-05-2014
Էգեյան ծովում անօրինական ներգաղթյալներով լի 2 նավեր են կողաշրջվել։ Զոհվել է առնվազն 2 մարդ, 30 միգրանտներ անհետ կորած են համարվում։ Այս մասին հայտնում է Հունաստանի առափնյա պահպանության ծառայությունը, փոխանցում է BBC֊ն։ Ներկայումս հաջողվել է փրկել 36 մարդու, փրկարարական աշխատանքները շարունակվում են, որոնցում ներգրավված են առափնյա պահպանության նավեր, ուղղաթիռ և Հունաստանի ռազմածովային ծառայության նավատորմ։ Անօրինական ներգաղթյալների թվի կտրուկ աճ է գրանցվել Սիրաիայում ընթացող զինված կոնֆլիկտից ի վեր։

Նմանատիպ նյութեր