1072 դիտում
18:26 15-11-2023
«Խաղաղության խաչմերուկ»-ը վերջին երեք տարվա մեր դիրքորոշման արտահայտությունն է. Փաշինյան
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի ամենակարևոր քաղաքական և գործառնական նշանակությունն այն է, որ վիզուալ կերպով Հայաստանը ցույց տա իր պարամետրերը տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հետ կապված։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի հարցին, թե «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը տնտեսական, անվտանգային կամ քաղաքակրթական ի՞նչ բաղադրիչներ ունի և ի՞նչ կարող է տալ տարածաշրջանի և տարածաշրջանից դուրս երկրներին։
« Գիտեք, որ վերջին երեք տարիներին ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է, և Հայաստանում ու Հայաստանից դուրս Հայաստանի Հանրապետության կառավարությանը այդ թեմայով վերագրել են ամենատարբեր խոստումներ, ամենատարբեր պատրաստակամություններ, դավադրություններ և այլն, և այսպես շարունակ։
Եվ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ամենակարևոր քաղաքական և գործառնական նշանակությունը այն է, որ վիզուալ կերպով ցույց տանք՝ ի՞նչ ենք ուզում, ի՞նչ պատրաստակամություն ենք հայտնել և այլն, և այսպես շարունակ։ Գիտեք, որ ամենատարբեր միջանցքային խոսակցություններ են այս ընթացքում պտտվել և այդ բառի հետ կապված ամենատարբեր մեկնաբանություններ են եղել։ Մենք դրել ենք մեր պարամետրերը, որից դուրս խոսակցություն չի եղել։ Այսինքն՝ սա ոչ թե նոր բան է, այլ վերջին երեք տարիների ընթացքում մեր դիրքորոշումների, մեր քննարկումների և պայմանավորվածությունների արտահայտություն»,- ընդգծեց Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր
2026 դիտում
22:46 13-10-2024
Երևանը մեր հավաքական նկարագրի ու դիմագծի արտահայտությունն է. Վահագն Խաչատուրյան
Այս բաժնից
772 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
643 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
442 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը