30233 դիտում
17:28 15-11-2023
Վրաերթ՝ Վայոց ձորի մարզում. Եղեգնաձորի քաղաքապետարանի աշխատակիցը Hyundai-ով վրաերթի է ենթարկել 10-ամյա հետիոտնի. երեխան տեղափոխվել է հիվանդանոց. ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ նոյեմբերի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ՝ 46-ամյա Վահե Խ.-ն, իր վարած Hyundai մակնիշի ավտոմեքենայով Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ՝ 10-ամյա աղջկա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի ՊԾ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Միհրան Սիրեկանյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Կարապետ Հարությունյանի, ծառայության ավագ տեսուչ Հայկ Սողոյանի գլխավորությամբ:
Տեղում ծառայություն են կատարել նույն դասակի պարեկ Արտյոմ Չաթոյանն ու Արթուր Վահանյանը:
Վթարի մասին ոստիկանության Եղեգնաձորի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն աշխատում է Եղեգնաձորի համայնքապետարանում՝ որպես տնտեսվար:
Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+