211652_close_icon

Մ-2 միջպետական նշանակության ճանապարհի` Աշտարակից Արարատ տեղամասում միջին նորոգման աշխատանքներ են

views-count949 դիտում article-date 10:42 13-11-2023
Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ36+212- կմ47+490 հատվածում՝ Աշտարակից Արարատ տեղամասում, ընթանում են միջին նորոգման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Կապալառու կազմակերպությունը ֆրեզավորել է ասֆալտբետոնե վերին շերտը և տեղադրում է ասֆալտբետոնե նոր ծածկ։ Կատարվում է նաև իջատեղերի կառուցում, կողնակների լրացում։

Ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։

Նմանատիպ նյութեր