98808 դիտում
11:55 12-11-2023
Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Max Oil»-ի մոտ բախվել են BMW-ն ու Ford Transit-ը. վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 137 կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում, «Max Oil» բենզալցակայանի դիմաց, բախվել են 26-ամյա Ահարոն Մելիքյանի վարած BMW մակնիշի և 51-ամյա Արշավիր Պողոսյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Ford Transit-ը կողաշրջվել է և մասամբ հարվածել «Max Oil» բենզալցակայանի սյանն ու գովազդային վահանակին:
Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցները, ապա օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանեl են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ էլ պարզվելու է վիրավորների ինքնությունը:
Ավտոմեքենան պարեկների և բենզալցակայանի աշխատակիցների օգնությամբ դարձի բերվեց և տեղափոխվեց անվտանգ վայր, որից հետո բենզալցակայանի աշխատակիցները ճանապարհի լվացում կատարեցին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 193+
193+