211652_close_icon
views-count997 դիտում article-date 09:58 12-11-2023

Երևանի կենտրոնի շուրջ 40 փողոցներում և պողոտաներում երթևեկության սահմանափակումներ կգործեն

Երևանի կենտրոնի բեռնաթափմանն ուղղված համալիր ծրագրի շրջանակում նոյեմբերի 13-ից Խանջյանից մինչև Սարյան և Գրիգոր Լուսավորչից մինչև Կորյուն հատվածներում, որը ներառում է շուրջ 40 փողոց և պողոտա, կարգելվի երթևեկությունը՝ առավելագույն զանգվածը 2.5 տոննա բեռնատարների համար: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
 
Սահմանափակումները կգործեն առավոտյան 07:00-21:00-ն:
 
Տուգանքներից խուսափելու համար Երևանի քաղաքապետարանը հորդորում է հետևել ճանապարհային նշաններին:

Նմանատիպ նյութեր