211652_close_icon
views-count601 դիտում article-date 10:36 01-06-2023

Քարաթափում` Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհին. այստեղ կգործեն երթևեկության սահմանափակումներ

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածում կատարվում է ժայռային հանույթ, քարաթափում։ Ուստի շինարարության հետ կապված՝ առաջիկա երկու ամիսների ընթացքում նշված ճանապարհահատվածում կգործեն երթևեկության որոշակի սահմանափակումներ։ Տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

Ճանապարհը երթևեկության համար բաց կլինի հետևյալ ժամերին՝

08.00-08.45
13.00-14.00
18.00-18.30

Մյուս ժամերին ճանապարհը երթևեկության համար կբացվի կես ժամը մեկ պարբերականությամբ։

Պատճառվող անհարմարության համար հայցում են երթևեկության մասնակիցների ներողամտությունը։

Եվ շինարարական, և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունները զգուշացվել են, որպեսզի ձեռնարկեն բոլոր միջոցառումները՝ անվտանգ երթևեկություն ապահովելու համար։

Նմանատիպ նյութեր