211652_close_icon
views-count907 դիտում article-date 12:20 11-11-2023

Իսրայելական վարչակարգը անպայման կկործանվի, եւ ԱՄՆ-ն չի կարողանա փրկել նրան. ԻՀՊԿ հրամանատար

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին ասել է, որ իսրայելական վարչակարգն «անպայման կկործանվի», եւ ԱՄՆ-ն չի կարողանա փրկել նրան՝ «արհեստական շնչառություն» տալով, տեղեկացրել է Mehr-ը։

Ուրբաթ ելույթ ունենալով Իրանի մայրաքաղաք Թեհրանում ընթացող արարողության ժամանակ՝ գեներալ-մայոր Հոսեյն Սալամին գնահատել է Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հանկարծակի հարձակումը։

Նրա խոսքով՝ իսրայելցի զինվորականները Գազայի հատվածի մոտ տեղակայել են հուսալի եւ հզոր պաշտպանական համակարգ, բայց չեն նկատել, ոչ ոք չի նկատել։

«Այսօր սիոնիստական ռեժիմի զսպման պոտենցիալը խախտվել է»,- ասել է Սալամին։

«Միացյալ Նահանգները չի կարող փրկել այդ ռեժիմը, չի կարող արհեստական շնչառություն տալ նրան։

Սիոնիստական ռեժիմը արմատներ չունի այդ տարածաշրջանի քաղաքական աշխարհագրությունում եւ անպայման կկործանվի»,- ավելացրել է նա։

Նմանատիպ նյութեր