Էլինա Դանիելյան. Ով Հայաստան գա սրով, սրից էլ կկործանվի
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի գրոսմայստեր Էլինա Դանիելյանն անդրադարձել է Արցախում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին:
«21-րդ դարում պատմությունը կրկնվում է՝ սադրիչ հարևանները խաղաղ բնակչության կյանքի գնով փորձում են մեզ նոր պատերազմ պարտադրել:
Հիշե՛ք, ով Հայաստան սրով գա, սրից էլ կկործանվի»,- ասել է Էլինա Դանիելյանի խոսքերն է փոխանցել ԿԳՍՄ նախարարության մամուլի ծառայությունը: