211652_close_icon

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կշարունակի հակահարձակումը այս և հաջորդ տարի

views-count1108 դիտում article-date 21:33 08-11-2023
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը կշարունակի հակահարձակումը այս և հաջորդ տարի, չնայած այն հանգամանքին, որ այժմ ուկրաինական հակահարձակումը դժվարություններ է ապրում: 

«Մենք ունենք ծրագիր, ունենք կոնկրետ քաղաքներ, կոնկրետ ուղղություններ, ունենք նպատակ, ուր ենք գնալու, որ ուղղությամբ ենք տանելու հարձակումը», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Reuters»-ի կազմակերպած տեսակոնֆերանսում հայտարարել է Զելենսկին։

Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ Ուկրաինան դժվարություններ է ունեցել այն պատճառով, որ Արևմուտքից ավելի քիչ սպառազինություն է ստացել, քան ակնկալում էր:

Նմանատիպ նյութեր