Արցախցիների կապույտ անձնագրերը քաղաքացիություն հաստատող փաստաթուղթ չեն. Արմեն Ղազարյան
Արցախցիների կապույտ անձնագրերը ճամփորդական փաստաթղթեր են. դրանք որպես անձը հաստատող փաստաթուղ կարող են կիրառվել, բայց ոչ որպես քաղաքացիություն հաստատող փաստաթուղթ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Նա ասաց, որ այս պահին չի կարող ասել, թե քանի արցախցի է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. «Կոնկրետ թիվ չկա ձեռքիս տակ։ Երբ որ լինի, կասեմ»։ Նա նաև չկարողացավ ասել, թե քանի արցախցի է լքել Հայաստանը։
Ա. Ղազարյանի խոսքով, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված և փախստական ճանաչված անձանց կարգավիճակի տրամարդումը իրականացվում է կոլեկտիվ կերպով, այս պարագայում կառավարության մեկ որոշմամբ. «Փախստականի կարգավիճակ, ըստ էության, կոլեկտիվ կերպով շնորհվել է ԼՂ ողջ բնակչությանը»։
Արմեն Ղազարյանը նշեց, որ բռնի տեղահանվածների համար ՀՀ քաղաքացություն ստանալու գործընթացը մաքսիմալ հեշտացված է. «Երեւանի անձնագրային ծառայություններում մենք ներդրել էինք էլեկտրոնային հերթագրման համակարգ, ԼՂ-ից բռնի տեղահանվածները սպասարկվում են արտահերթ: Երեւանում կգործի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից քաղաքացիության դիմումների ընդունման առանձին գրասենյակ, որ ավելի դյուրացնի, մարդկանց հերթեր, անհարմարություններ չպատճառի»,-ասաց նա: