19363 դիտում
11:53 06-11-2023
Երևանում «Վեոլիա ջրի» փնթի աշխատանքի արդյունքում Գրիբոյեդովի փողոցում բաց դիտահորը գիշերային ժամերին վարորդների համար դարձել է «սարսափ ուրվական». միայն Արաբկիրի թաղապետարանն է օպերատիվ արձագանքել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մեկ շաբաթ է՝ SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում վարորդներից, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն են հայտնում, որ Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցում բաց դիտահորը մի իսկական պատուհաս է դարձել իրենց համար:
Գրեթե ամեն օր, մանավանդ՝ գիշերային ժամերին, ավտոմեքենաներ են, որ ջարդվում են, քանի որ վարորդները չեն նկատում փոսը, և «ողջագուրվում են դրան»:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին՝ «էս դիտահորը, որ էս օրն է ընկել, պատասախանատուն «Վեոլիա ջուրն» է: Մեռանք ահազանգելով, թե եկեք՝ ձեր սարքած բորշը վայելեք, ամեն իրիկուն ավտոներ են ջարդվում: Խոստանում են, որ կգան, բայց ստացվում է՝ «էշ մի սատկի, գարուն կգա, յոնջեն կբուսնի» վիճակ: Մի 3 անգամ մենակ Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցներն են եկել, ինչ հնարավոր է՝ արել են, բայց դա իրենց լիազորությունների մեջ չի էլ մտնում: Պարզապես պետք է «Վեոլիա ջրի» պատասխանատուներին գիշերը բերեն, կանգնեցնեն էդ դիտահորի մոտ, ու ասեն՝ երթևեկություն կարգավորեք: Էլ չենք ասում, որ ցերեկները էդ բաց դիտահորի պատճառով խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի»:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1831 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)